▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ձերբակալվել եւ ռուսական ռազմաբազա է տեղափոխվել Ուկրաինայում կռվելուց հրաժարված ՌԴ քաղաքացին

Ուկրաինայում կռվելուց հրաժարված Ռուսաստանից մոբիլիզացված տղամարդը բերման է ենթարկվել Հայաստանում, այդ մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովը ձերբակալվել է եւ տեղափոխվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածք։

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ծրագրում են տեղափոխել Ռուսաստան։

Հարկ է նշել, որ միջադեպի մասով հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին