pastinfo.am-ը, հղում անելով «БалтИнфо»-ին, գրում է, որ Հայաստանից Մոսկվա է արտահանձնվել ենթադրյալ քիլլերը, ով մեղադրվում է գործարարի սպանության մեջ:
Ծնունդով ադրբեջանցին, ով 2004թ. ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, մերկացվել է պատվերով սպանություն կատարելու մեջ, և Ռուսաստանի ու Հայաստանի ոստիկանության համատեղ գործողությունների ընթացքում 2014թ. ապրիլին ձերբակալվել է և տեղափոխվել ՌԴ: Ձերբակալվածը մեղադրվում է 2012թ. ապրիլին, Մոսկվայի Բեգովայա փողոցում պատվերով սպանության կատարելու մեջ:
Լույս ապրիլի 20-ի գիշերը այդ փողոցում թիվ երկու տան մոտ հայտնաբերվել էր ծնունդով Ղազախստանից, մայրաքաղաքի ավտոլվացման կետի սեփականատեր, 52-ամյա ձեռնարկատիրոջ մարմինը՝ հրազենային 7 վնասվածքներով, որոնցից 3-ը՝ գլխի շրջանում: Դեպքի վայրի զննության ընթացքում սպանության տեղից մոտավորապես 100 մ հեռավորության վրաբետոնե սալիկի տակ հայտնաբերվել էր խլացուցիչով «Մակարով» տեսակի ատրճանակը, որից և, ինչպես որոշել են փորձագետները, սպանվել է ձեռնարկատերը:
Գործի քննության ընթացքում օպերատիվ աշխատակիցներին հայտնի է դարձել քիլլերի ինքնությունը, սակայն մինչև այդ նա կարողացել էր լքել Ռուսաստանի սահմանները:
«Սպանությունը՝ դրամական վարձատրության դիմաց, կատարել է ծնունդով ադրբեջանցի,Վլադիմիր քաղաքի 27-ամյա մի բնակիչ: Հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է կոմերցիոն շահերի հողի վրա կոնֆլիկտի պատճառով՝ պատվերով: Ներկայումս փնտրվում են պատվիրատուները»,- հայտնել է աղբյուրը: