▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանն առաջիկայում զինուժը հետ է քաշելու 4 գյուղերից, տեխնիկան արդեն աշխատում է»

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4 գյուղերը վերադարձնելու դեպքում ի՞նչ պետք է կառուցել
Արդեն ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկայում զինուժը հետ է քաշելու 4 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի:
Քիչ առաջ անցնում էի և տեսա, որ տեխնիկան արդեն աշխատում է: Չեմ ուզում գրել, թե որ հատվածում:
Ըստ այդմ, Հայաստանը շտապ պետք է՝
ա/ կառուցի մեկ կամուրջ Կիրանց-Աճարկուտ հատվածում,
բ/ գազատարի ճանապարհը որոշ մասերում տեղափոխի ՀՀ տարածքի խորք,
գ/ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, որը կառուցվել է 2000-ական թթ, առնվազն երկու տեղում փոխի ուղին և մինչև 100 մետր քաշի ՀՀ խորք,
դ/ևս 3 հատվածներում ճանապարհն անցնում է ՀՀ-Ադրբեջան սահմանի բերանով և անվտանգությունից ելնելով տրամաբանական է այդ հատվածներում մի քանի տասնյակ մետրով հետքաշումը:
Եթե Ադրբեջանը իր զինուժը հետ չի քաշելու Տավուշի այն հատվածներից, որոնք նա գրավել է 1990-ական թթ, ապա դա կնշանակի միակողմանի զիջում:
Մեկնաբանության մեջ դնում եմ մի հոդվածներից մեկը, թե ՀՀ սուվերենի ինչքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Տավուշի մարզում, կրկնեմ՝ միայն Տավուշի մարզում, որ գրավել է 1990-1994թթ:
Առայժմ` այսքանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին