«2015 թվականը նման էր մնացած բոլոր տարիներին: Ամենագլխավորն այն է, որ իշխանությունը չի փոխում իր գաղափարախոսությունը, քաղաքական գիծը, ինչի պատճառով մեր բոլոր հիմնահարցերն ավելանում են: Կառավարությունը չի կարողանում աշխատել այնպես, որ իր եկամուտներն ապահովի, ինչը նշանակում է, որ անընդհատ պարտք է վերցնում: Մենք ահավոր ծանր պարտքի տակ ենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Իսկ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն նա համարեց արկածախնդիր որոշում՝ ասելով.
«Եթե դուք չունեք ժողովրդի վստահությունը, ո՞նց եք գնում այդ քայլին: Այս 25 տարվա մեջ չէի տեսել նաև ընտրությունների ժամանակ փողոցում գումար բաժանելը: Այն ժամանակ գոնե նախքան ընտրություններն էին արվում»:
Անի Կարապետյան