▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության են նախապատրաստում. «Կոմերսանտ»

Նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ 2001թ. հետո հայ և ադրբեջանցի լրագրողների առաջին փոխադարձ այցը Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Այցը կազմակերպվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև 2019թ. հունվարին Փարիզում ձեռք բերված «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակում:

«Կոմերսանտի» թղթակից Մարինա Կովալենկոն Երևանում ծանոթացել է ծրագրի իրականացման ընթացքին: Հայաստանում Ադրբեջանի դրոշը կարելի է տեսնել միայն մեկ վայրում՝ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում: «Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք,- ասել են գործարան այցելած ռուս լրագրողներին,- ուստի դրոշը միայն այստեղ է»:

Այն տեղադրել են 2001թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի առթիվ, երբ գործարանում տեղադրվել էր, այսպես կոչված, խաղաղության տակառը, որտեղ պահվում է 1994թ. հնեցման սպիրտ. հենց այդ տարում է ստորագրվել հրադադարը երկու կողմերի միջև: Համարվում է, որ տակառը կբացեն հակամարտության կարգավորումից հետո, և այդ ժամանակ երկու կողմերի ներկայացուցիչները կկարողանան կոնյակով լի գավաթ բարձրացնել՝ խմելու երկու ժողովուրդների բարեկամության կենացը, գրում է թերթը:

Այդ ուղղությամբ փոքրիկ քայլ դարձավ հերթական միջոցառումը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակում: Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 17-21-ը Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչները փոխադարձ այցեր են իրականացրել: Ծրագիրը համակարգվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի կողմից:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ լրագրողների փոխանակման ծրագիր իրականացվել է նաև նախկինում, բայց գործել է մինչև 2001թ.-ը: «Դրանից հետո լրագրողները բազմիցս հանդիպել են Թբիլիսիում, Կիևում, տարբեր վայրերում, այսինքն նրանք տեսնվել են, բայց միմյանց մոտ չեն եկել»,- ասել է նա: Հայ լրագրողների՝ Բաքու այցելության մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներում տարածվել էր դեռ շաբաթվա կեսերին, բայց կառավարական մարմիններն այդ տեղեկատվությունը չէին մեկնաբանում:

Ամբողջական հոդվածն՝  այս հասցեով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին