«Ты супер! Суперсезон» շոուի հայաստանցի մասնակից Սաթենիկ Գևորգյանը հերթակամ անգամ հիացրել է ժյուրիի անդամներին՝ այս անգամ կատարելով Նարգիզի և Մաքսիմ Ֆադեևի «Мы вдвоем» երգը։ Ժյուրիի անդամները միաձայն հավանության են տվել և ասել իրենց «այո»-ն:
«Առաջին հերթին շատ գեղեցիկ էր, երկրորդը՝ պրոֆեսիոնալ։ Երրորդը՝ պոետիկ նկարած էր», - ասել է Իգոր Կրուտոյը։