▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանից Ռուսաստան՝ ID քարտերով

Մոսկվա կատարած այցից հետո կառավարության ղեկավարի հանձնարարականներն այսօր վերաբերում էին այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ Ռուսաստանից Հայաստան եւ հակառակը, քաղաքացիները կարող են այցելել տեղային անձնագրով` ID քարտերով: Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նա հանձնարարեց ապահովել տեխնիկական մասը: Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով էլ՝ զբոսաշրջության վարչության պետին հանձնարարեց ՌԴ քաղաքացիների համար պատրաստել զբոսաշրջության լայն փաթեթ եւ մինչև մարտի 15-ը ներկայացնել հաշվետվություն: Հետո որոշեց, որ դա շատ երկար ժամկետ է. «Չէ, դա շատ է, մարտի 1-ին ներկայացրեք»,- հավելեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին