«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ պաշտոնական տվյալներով՝ անցած տարի երկրից գնացել ու չի վերադարձել 73 հազար 571 քաղաքացի։ Գնացել է ընդհանուր առմամբ 762 հազար 792, վերադարձել է 689 հազար 221 քաղաքացի։ Նկատենք՝ խոսքը բացառապես ՀՀ քաղաքացիների մասին է։ Ընդ որում, անցած տարվա միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22 հազար հայաստանցի։ Սա վերջին 4 տարիների կտրվածքով բացարձակ ռեկորդ է։ Իսկ, ահա, անցած տարի Հայաստանի շուրջ 161 հազար քաղաքացի է դիմել «Գրին քարտ» շահելու հույսով: Իսկ հիմա համեմատություն հեղափոխությունից առաջ և հետո. պաշտոնական տվյալներով՝ 2017թ. Հայաստանից գնացել ու չէր վերադարձել 36,2 հազար մարդ, անցած տարի գնացել ու չի վերադարձել ավելի քան 73,5 հազար մարդ։ |
Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 73 հազար քաղաքացի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet