▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի սահմանների փոփոխությո՞ւն կլինի.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով:

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե դա ինչ է ենթադրում, եւ ինչպես պետք է փոխվեն սահմանները: Քոչարյանն էլ պատասխանեց, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը:

Այս ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը նման մի օրինակ ներկայացրեց. Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հնարավոր է, որ Հայաստանի ներսում գտնվող Քյարքին փոխանակվի Արծվաշենի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին