«Ռուսաստանն անընդհատ փորձում է հակադրվել՝ հաստատելով իր ինքնությունը, իսկ այդպես փոքր երեխաների մոտ է լինում: Օրինակ՝ անիմաստ և անհեռանկարային է Արևմուտքին հակադրվելը: Այս կերպ Ռուսաստանը փորձում է մնալ որպես առանձին բևեռ: Հարց է՝ կկարողանա՞, թե՝ ոչ, քանի որ լուրջ խնդիր ունի.դա ոչ միայն իսլամական աշխարհն է, այլ Չինաստանը: Այսօր Հեռավոր Արևելքից տեղի է ունենում ռուս բնակչության արտահոսք դեպի Եվրոպա, փոխարենը «սողացող չինացում» է տեղի ունենում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Քաղաքագետի խոսքով՝ բարդ է նաև Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը.
«Եթե հարցը հասնի նաև ռազմական բախմանը, Հայաստանը դրանից խուսափել չի կարող, լինելու է առաջնագծում, իսկ արյան գինը հողն է, այն է՝ Նախիջևանը, հատկապես երկաթգծի առումով, քանի որ, եթե այն չենք բացում, մնում ենք շրջափակված, երբ շահագործվի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան երկաթգիծը»,-նկատեց Արա Պապյանը:
Անի Կարապետյան