▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն Փարիզում. Մամեդյարով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն Փարիզում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է РИА Новости-ն:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է նախագահների նման հանդիպում անցկացնել»,- հայտարարել է Մամեդյարովը՝ չհստակեցնելով հնարավոր հանդիպման ամսաթիվը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նա նաև ասել էր, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով։

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին