«Ադրբեջանն Արցախի հարցում ցանկանում է փոխել իր քաղաքականությունը՝ նախապայմաններ առաջ քաշելով: Եվ, եթե այդ երկիրը չցանկանա բանակցությունները վերկանգնել առանց նախապայմանների, շարունակի սադրել, ապա Հայաստանը այլ պրոցես կսկսի, այն է՝ կամ ճանաչել Արցախի անկախությունը, կամ միացնել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով.
«Սա լուրջ «մեսիջ» է և, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ռեյտինգը աշխարհում հիմա շատ ցածր է, պարզ է, որ կգտնվեն երկրներ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը»:
Անի Կարապետյան