▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի լավագույն բարեկամ Քերոլայն Քոքսի մոտ Ալցհայմերզի հիվանդություն է ախտորոշվել

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է․

Հայաստանի լավագույն բարեկամ, Հայաստանն անվերապահորեն սիրող Բարոնուհի Քերոլայն Քոքսի մոտ Ալցհայմերզի հիվանդություն է ախտորոշվել:

Ինչպես մի փոքր ինտելեկտ ունեցողները գիտեն` հիվանդությունը պրոգրեսիվ է, բուժում չունի և մահացու է:

Ակնհայտ է, որ Բարոնուհու վիճակն այսուհետ միայն վատանալու է:

Տասնյակ, եթե ոչ հարյուրից ավելի այցեր Հայաստան` ներառյալ Արցախի հատված, տասնյակ ելույթներ Լորդերի Պալատում, լոբբինգ և քարոզչություն հօգուտ Հայկական հարցի:

Որ վերջում ջուրը լցնեն, իսկ ինքը` մոռացության և ուրացության մատնվի, որովհետև իր կյանքի գործը, իր` ինքն իրեն շնորհած առաքելությունը ի չիք է դարձել: 

Նրանց ջանքերով` որոնց համար Բարոնուհին արեց ամեն բան:

Բարոնուհի Կոքսը դեռ միառժամանակ կշարունակի աշխատել իր բարեգործական 

նախագծի վրա, բայց Հայաստանն այլևս նրան թերևս չի տեսնի:

Պղծվեց ամեն բան, կորավ ամեն բան, տմարդիության ջրերը սրբեցին-տարան ամեն ինչ ու ամեն բան:

Հողն ու մաքուր եզակիների կյանքի զոհողություններն էին ափսոս ...

Շնորհակակությու´ն իմ լավ բարեկամ, քո նվիրման համար:

Գոնե ես քո վաստակն իմ հայրենիքի հանդեպ չեմ ուրանա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին