Հունաստանում այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները:
Մրցաշարի առաջին տուրում Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմը մրցեց շվեյցարացիների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը:
Հայաստանի կանանց ընտրանին 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Հունաստանի 2-րդ հավաքականի նկատմամբ: Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան: