▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականի «բաց» մարզումը՝ սեպտեմբերի 6-ին

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը հավատարմագրված լրագրողների համար: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա նաև Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

ՀՖՖ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին