▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը մարզվեց Մլադա Բոլեսլավում

Այսօր «Մլադա Բոլեսլավ» ակումբի մարզումային դաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որը հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ։ Մարզմանը մասնակցում էին 20 ֆուտբոլիստներ։ Հենրիխ Մխիթարյանը դեռ բժշկական հետազոտությունների փուլում է, և առայժմ հայտնի չէ, թե որքանով է լուրջ Մխիթարյանի վնասվածքը, իսկ Կառլեն Մկրտչյանին և Հովհաննես Համբարձումյանին մարզիչները հանգստի հնարավոություն էին տվել երեկվա խաղից հետո։

 

Վաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում, իսկ կեսօրից հետո կմեկնի Դանիա, որտեղ սեպտեմբեևի 4-ին տեղի կունենա Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։

ffa.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին