Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացավ 6-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն էր Ադրբեջանի հավաքականը:
Մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը կարողացավ հաղթել Ադրբեջանի առաջատար Շախրիյար Մամեդյարովին:
Երրորդ խաղատախտակին ոչ ոքի ավարտվեց Գաբրիել Սարգսյանի եւ Արկադի Նայդիչի դիմակայությունը:
Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտություն կրեց Թեյմուր Ռաջաբովից, Հրանտ Մելքումյանը դարձյալ սեւերով Ռաուֆ Մամեդովից:
Հայաստանի հավաքականը երեք հաղթանակից եւ երկու ոչ ոքիից հետո կրեց առաջին պարտությունը: