▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը կմասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլին

Տղամարդկանց բասկետբոլի ՀՀ հավաքականը 1-ին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել
Բասկետբոլի ՀՀ ֆեդերացիան (նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդրության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան) տղամարդկանց բասկետբոլի 2019թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին ՀՀ հավաքականի մասնակցության հայտ է ներկայացրել: Այս մասին հայտնում են բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայույությունից: 
Հիշեցնեք, որ այս տարի առաջին անգամ ՀՀ ընտրանին Տիգրան Գյոկչյանի ղեկավարությամբ 1-ին անգամ մասնակցեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությանն ու իր նորամուտն այդ ստուգատեսում նշանավորեց այդ մրցաշարի հաղթողը դառնալով:
Ապա երկար ժամանակով պարապուրդի չմատնեվելու համար, ՀՀ հավաքականի բազայի հիման վրա կազմավորվեց Երևանի <Ուրարտու> թիմը ,որը աշխարհի առաջնության վերոհիշյալ եվրոպական գոտու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու և խաղային տոնուսի մեջ մնալու նպատակով այս տարվա հոկտեմբերից մինչև 2017թ-ի մարտ ամիսը մասնկցելու է ՌԴ-ի Սուպերլիգա 1-ի կանոնավոր առաջնությանն, ուր նրա մրցակիցը կլինեն ՌԴ-ի 12 թիմեր: 
Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը տեղի է ունենալու 2017թ օգոստոսի 2-17-ը: Վիճակահանությունը կկայանա այս տարվա դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել, որպեսզի ՀՀ ընտրանին ևս մասնակցի 2019թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի մրցաշարին: 
Ընտրական փուլի հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի օգոստոսի 2- 17-ը: Վիճակահանությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: 
Տիգրան Գյոկչյանի գլխավորած ՀՀազգային հավաքականն առաջին անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլին:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին