▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը. Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը։ Այս մասին հայտնել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի հետ զրույցում՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ Վաշինգտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման արդյունքները։
 
«Երկու երկրների նախագահների հանդիպման հնարավոր ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն նրանք նշել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը։ Եվ այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- ասել է Ուորլիքը՝ նշելով, որ իրենք շուտով կայցելեն տարածաշրջան՝ նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին