Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նշել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի դրական դինամիկան, գրում է Ռիա Նովոստին։
Այսօր՝ մայիսի 18-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում դինամիկ իրավիճակը։
Բայրամովը շնորհակալություն է հայտնել Լավրովին հանդիպման հրավերի համար։ «Այս հանդիպման կազմակերպումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ի հայտ եկած դրական դինամիկան (ես նկատի ունեմ մայիսին բավականին սերտ շփումները և նման հնարավորությունը) մենք բարձր ենք գնահատում»,- ասել է Բայրամովը։