ESes.am-ը գրել է, որ «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի դարձած երգիչ Ֆրիկ Ռոստոմյանը, ով հանդես էր գալիս Սոֆիի թիմում և հասավ եզրափակիչ փուլ, ամուսնացել է: Երգիչը նշել է, որ սիրելիի` Միլենայի հետ ծանոթացել է մոտ ութ ամիս առաջ` ընդհանուր ընկերների միջոցով: Նրանք սկսել են հանդիպել, հասկացել են, որ սիրում են իրար, իսկ հուլիսի 21-ին երգիչն անակնկալ նշանադրություն է կազմակերպել սիրելիի համար:
«Ընկերուհին նրան տեղ էր հրավիրել ու սիրելիս տեղյակ էլ չէր, որ ես գալու էի: Այդ օրն առաջարկություն արեցի: Հենց այդ ժամանակվանից էլ միասին ենք ապրում,- ասաց Ֆրիկն ու հավելեց, որ նշանադրության արարողությանը ներկա չեն եղել ո՛չ իր, ո՛չ Միլենայի ծնողները: -Առաջիկայում անպայման պաշտոնապես էլ կամուսնանք»:
Առավել մանրամասն` այստեղ