«Հայաստանի ձայնը» մեգա նախագծի` երկրի գլխավոր երաժշտական նախագծի գալա համերգում, հեռուստադիտողների քվեարկության արդյունքով որոշվեց եզրափակիչ հասած 4 մասնակիցների`Թաթա թիմից` Իսկուհի Հովհաննիսյանի, Սոֆիի թիմից` Նարեկ Մակարյանի, Սոնայի թիմից` Մերի Մնջոյանի և Արտոյի թիմից` Գայանե Արզումանյանի ճակատագիրը. նրանցից մեկն էլ հռչակվեց Հայաստանի ձայնը: Իսկ այդ երջանիկը`Մաշա ՄՆջոյանն է:
Հիշեցնենք, որ եզրափակիչ դուրս եկած չորս մասնակիցները հաղթահարել էին կույր լսումները, մենամարտերը, արժանացել էին հեռուստադիտողների առավելագույն քվեներին գալա համերգներում և ասել անակնկալներով լեցուն եզրափակիչ, որտեղ թեժ պայքարից նաև շքեղ շոու էր, որին մասնակցեցին նաև ռուսական The Voice նախագծի հայազգի մասնակիցները՝ Գայանա Զախարովան, Էդվարդ Խաչանյանը, Արտյոմ Քոչարյանը և Մարգարիրա Պոզոյանը:
Նշենք, որ Քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Հիշեցնենք նաև,որ 2012 թվականի նոյեմբեր ամսից Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկել էր «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: «Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական տաղանդներ փնտրող այլ մրցույթներից և շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: «Հայաստանի ձայնը» նախագիծը ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության և Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է: The Voice -ի ձևաչափը մշակվել է hոլանդացի մեդիա – գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից,վերջինս նաև նախագծի գործադիր պրոդյուսերն ու ձևաչափի հեղինակն է: Որպես համաարտադրող TALPA ընկերության խորհրդատուները, պրոդյուսերները կայացնում և հաստատում են նախագծի բոլոր կարևորագույն որոշումները յուրաքանչյուր փուլում:Նախաարտադրական փուլից սկսած նախագծի գործընթացները խստորեն վերահսկվում են TALPA ընկերության կողմից և համապատասխանում ձևաչափի բոլոր կանոններին: