Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն մեկ տարով կասեցրել է 9 երկրների ազգային ֆեդերացիաների հետ համագործակցությունը:
Պատժված երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը:
Հայաստանից բացի որակազրկվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները:
Դա նշանակում է, որ այդ երկրների ծանրորդներն իրավունք չունեն մասնակցելու առաջիկայում ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը: