«Ապստամբության և դիմադրության օր 16
Ունենք զոհեր, վիրավորներ, բազմաթիվ ռազմագերիներ, այդ թվում նաև` վիրավոր:
«Էրեբունիի» դիրքը ահաբեկիչների` ՀՀ ոստիկանության ձեռքին է, ապստամբ առաջնորդների հիմնական մասը գերեվարված է:
Ապստամբության ոգու մարմնացումը` մեր նորօրյա հերոսներ` Պավլիկ Մանուկյանը և Արայիկ Խանդոյանը ծանր մարմնական վնասվածքներով շարունակում են պայքարը:
Թշնամու կողմից իրականացված «Սարի թաղ» և ՊՊԾ գրոհ-օպերացիան ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց ՀՀ ոստիկանության անվան տակ գործող ահաբեկչական կազմավորման և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի էությունը:
Ապստամբությունը հաղթանակին և նպատակին հասցնելու համար անհրաժեշտ է հարմարվել և հմտանալ պայքարի նոր փուլին:
Կարծում եմ` նոր փուլի հիմնական գործողությունները հետևյալն են.
Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում պետք է գործեն «Սասնա ծռեր» շարժումներ, որը այս իրավիճակում հանդիսանում է հնարավոր միջոց վնասազերծելու Հայաստանում գործող ահաբեկչական խմբավորումը»,-գրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում: