Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 2-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականը նաև անցկացրեց առաջին մարզումը հետևյալ կազմով՝
Դարպասապահներ
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»
Արտյոմ Միքայելյան «Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Գեղամ Ղադիմյանը և Մալաքյան եղբայրները հավաքականին կմիանա այսօր երեկոյան, իսկ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը` հոկտեմբերի 3-ի առավոտյան: