▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սենտ Քիթս և Նևիսի ընտրանու հետ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում: Հանդիպումը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Ավելացնենք, որ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ գոտում և տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին