Անդրանիկ Իսպիրյանը «Հայկական զբոսաշրջային միավորում» ֆեյսբուքյան խմբում գրել է․ « Քանի որ այսօր մեծ քննարկումներ են թե մուսուլման զբոսաշրջիկների համար պարտադիր/ցանկալի է հյուրանոցներում նամազ անելու տեղ սարքել, որպես արեւելագետ եւ մուսուլմանական երկրներում շատ շրջագայած, ուզում եմ հստակություն մտցնել, որ համ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարությունը սա կարդա, համ էլ խնդրով հետաքրքրվող հյուրանոցատերերը։
1. Մուսուլմանական երկրներում նույնիսկ հյուրանոցների մեծ մասում չկան մզկիթներ, այլ պարզապես ամեն սենյակում դարակում կա Ղուրան, գորգիկ եւ դեպի Մեքքա ցույց տվող սլաք։
2. Իմ շրջագայած տասնյակից ավելի քրիստոնեական երկրներում, որտեղ մեծ թվով մուսուլման զբոսաշրջիկներ են այցելում, հյուրանոցներում չկան ոչ աղոթատեղի, ոչ էլ սենյականերում Ղուրան կամ գորգիկ։
Հիմա նամազ անելու տեղի մասին ըստ իսլամի։
Բացի 7 վայրից, գերեզման, բաղնիք, աղբանոց, սպանդանոց, ճանապարհի մեջտեղ, գոմ, ցանկացած տեղ կարելի է նամազ անել։
Ըստ Իսլամի մեկ այլ սկզբունքի, աշխարհում բացի գերեզմանից եւ բաղնիքից, մնացած վայրերը մզկիթ են/ աղոթատեղի։
Այս ամենը գիտեն իսկական մուսուլմանները եւ կարիք չկա որ հայը մուսուլմանների համար նոր կանոն հորինի, որ քրիստոնյա երկրում գտնվելով միայն հյուրանոցի հատուկ աղոթատեղում կարող է նամազ անել։
Մուսուլմանը ցանկացած տեղ կարող է նամազ անել բացի իմ նշած վայրերից։
Այնպես որ այս թեմայից առաջ անցեք ու Հայաստանի անկում գրանցող տուրիզմը փրկելու ու զարգացնելու ռեալ քայլեր ձեռնարկեք»։
Ավելի ուշ, Անդրանիկ Իսպիրյանը ևս մեկ գրառում է կատարել ու նշել․ «Առաջարկում եմ Զբոսաշրջության կոմիտեին հաջորդ անգամ հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկել հյուրանոցներում ստեղծել ոչ միայն մուսուլմանների համար աղոթասենյակ, այլ կրոնական հավասարության համար սարքել սենյակ հինդու հավատքի համար քսնի որ շատ հնդիկ տուրիստներ են գալիս, քանի որ արդեն Չինաստանի հետ ուղիղ թռիչք կա եւ շատ չինացիներ են գալիս, մի սենյակ էլ Բուդդա կրոնի հավատացյալների համար սարքել, գաղտնիք չէ, որ ուղիղ չվերթներ կան Իսրայել, եւ հրեաները իրոք հարուստ զբոսաշրջիկներ են, մի սենյակ սարքել սինագոգ, ռուսական շուկայի տուրիստների համար ուղղափառ սենյակ, իվերջո Եվրոպա ենք շարժվում, Եվրոպայի կաթոլիկների համար առանձին սենյակ, բողոքականների համար առանձին։ Ու հաստատ իմ թվարկված բոլոր շուկանները թիրախային են։ Ու ինքս մեծ հարգանք ունեմ բոլոր կրոնների նկատմամբ»։