Միջուկային ծրագրի չեղարկումից հետո շատ երկրների ղեկավարներ շտապում են Իրան՝ համագործակցության տարբեր առաջարկներ անելով: Այդ ղեկավարների թվում էր նաև Ադրբեջանի նախագահը:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոյանի կարծիքով՝ Հայաստանը սեփական կամքով հայտնվել է լուսանցքում.
«Իրանը տարիներ շարունակ առաջարկություններ է անում, իսկ մենք ամեն առաջարկից հետո շրջվում ու նայում ենք Ռուսաստանի դեմքին և հոնքերի շարժից փորձում ենք կռահել, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորենք»,-նկատեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Իրանը փորձելու է կապերն ամբողջությամբ չխզել Ադրբեջանի հետ և այնտեղ ներդրումներ կատարելով՝ այս երկիրն իր ազդեցության ներքո պահել.
«Այսինքն, կստեղծեն մի իրավիճակ, համաձայն որի՝ Ադրբեջանը կորցնելու բան կունենա, եթե հակամարտի Իրանի հետ կամ ծառայի Իրանի հետ հակամարտող ուժերի շահերին: Իսկ սա նշանակում է, որ մենք դուրս ենք մնում ընդհանուր ծրագրերից, քանի որ պասիվ ենք, վախվորած»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը:
Քաղաքագետի հետ հետ համակարծիք չէ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա փաստմամբ՝ մենք բանակցել և շարունակում ենք բանակցել ու բոլոր ծրագրերն ի կատար կածվեն:
Անի Կարապետյան