▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը շատ մեծ հնարավորություն ունի «Եվրատեսիլ-2015»-ում հաղթելու

Մենք բոլորս շատ լավ գիտենք,որ «Եվրատեսիլ»-ը դա քաղաքական մրցույթ է,իսկ 2015 թվականի քաղաքական իրադարձությունները եղել են Ուկրաինայի դեպքերը և Հայոց Ցեղասպանության 100ամյակը:

Ուկրաինան հրաժարվել է մասնակցել,իսկ Հայաստանը ներկայացնում են <<Genealogy>> խումբը,իսկ խումբը ստեղծվել է հատուկ այս մրցույթին մասնակցելու համար և խմբի անունը թարգմանաբար նշանակու է ծագումնաբանություն,այդ խմբում հավաքված են երգիչ և երգչուհիներ,ովքեր տարբեր մայրցամաքներից են,իսկ այդպես է ընտրված ցուցադրելով որ Ցեղասպանության հետևանքով Հայերը ցրվել են տարբեր երկրներ,իսկ երգը Ցեղասպանության ենթարկված <<ընտանիք>>ի մասին է,ում ցանկացել են ամբողջովին ջնջել,բայց չի հաջողվել(բնականաբար դա քողարկված մեսսիջ է,իսկ իրականում այդ ընտանիքը Հայաստանն է ),այդպիսի երգից և այդպիսի մասնակիցներ ունեցող խմբին,բոլոր երկրները որոնք ընդունել են Հայոց Ցեղասպանությունը կտան 12 միավոր,քանի որ ամեն տարվա Եվրոտեսիլը հաղթող երկրի մեջ մեսսիջ է պարունակում:

Անցյալ տարի հաղթեց Կոնչիտան և մեսսիջը այն էր,որ Եվրոպան ընդունում է նաև տրանսերին և իր կողքին տեղ է տալիս և կոչ արեց որ բոլորը ընդունեն,իսկ այս տարվա մեսսիջը վստահ եմ,որ լինելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մեսիջը:

Հ.Գ.Միգուցե ես շատ եմ քաղաքականացնում այս <<երգի>> մրցույթը,բայց դա էլ իմ կարծիքն է:

Տիգրան Խաչիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին