Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ համաձայնությունը ստորագրվել էր Հայաստանում, Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ` 2013 թ. դեկտեմբերի 2-ին:
Համաձայնությունը նախատեսում է առանց մաքսատուրքի նշված ապրանքների փոխադրման կազմակերպում՝ նախքան Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիոն տարածությանը միանալը:
Համաձայնության կետորով նախատեսված ռուսական կողմը մաքսատուրք չի գանձի նշված ապրանքների՝ ներքին օգտագործման համար նախատեսված ծավալներով արտահանման դեպքում:
Համաձայնության մեկ այլ կետով արգելվում է Ռուսաստանից առանց տուրքի Հայաստան ներկրված ապրանքներն արտահանել երրորդ երկիր:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?35232&l=am/
RIA Novosti-ն հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Համաձայնությունը նախատեսում է առանց մաքսատուրքի նշված ապրանքների փոխադրման կազմակերպում՝ նախքան Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիոն տարածությանը միանալը:
Հիշեցնենք, որ համաձայնությունը ստորագրվել էր Հայաստանում, Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ` 2013 թ. դեկտեմբերի 2-ին: Համաձայնության կետերով նախատեսված ռուսական կողմը մաքսատուրք չի գանձի նշված ապրանքների՝ ներքին օգտագործման համար նախատեսված ծավալներով արտահանման դեպքում:
Համաձայնության մեկ այլ կետով արգելվում է Ռուսաստանից առանց տուրքի Հայաստան ներկրված ապրանքներն արտահանել երրորդ երկիր: