Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Մասնակցում են Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Սա իմիտացիա է և Ռուսաստանն ուղղակի վասալներին իր շուրջն է հավաքել: Զինվորական միավորումները բարեգործական կազմակերպություններ չեն, ոչ ոք ուրիշի համար իր արյունը չի թափի, իսկ իր շահերի համար կարող է և՛ իր արյունը թափել, և՛ դաշնակիցների: Եվ մենք պետք է վերջ տանք այն մտածելակերպին, որ անշահախնդիր եղբայրությունով ձուլված դաշնակից ժողովուրդներ ենք: Օրինակ՝ երբ որ համընկնեն մեր և Ղազախստանի շահերը, մենք համատեղ հայտարարություններ կանենք, գործողություններ կձեռնարկենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ նշեց, որ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որը պետք է ստեղծվեր և դեռ կաճի: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելուն, քաղաքագետը նկատում է՝
«Հայաստանը մանևրելու առումով խիստ նեղ պայմաններում է գտնվում»:
Անի Կարապետյան