▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կհանձնի՞ «օրենքով գող» «Զապին»

Պրահայի քաղաքային դատարանը հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (Ջապ)՝ հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

 «Մեր տեղեկություններով՝ Ա. Սողոյանը բնակվում է Գյումրիում։ Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից երեկ «Ժամանակը» հետաքրքրվեց՝ Հայաստանը կհանձնի՞ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին։ Ըստ մամլո խոսնակի՝ քանի որ ազատազրկման որոշումը նոր է հրապարակվել, Հայաստանն առայժմ Ա. Սողոյանին հանձնելու որոշում չունի։ Նա նաեւ նկատեց՝ երբ առաջանում է նման անհրաժեշտություն, ապա, «հանձնման մասին» 1957թ. Եվրոպական կոնվենցիայի համաձայն, Հայաստանը դա կատարում է»,- գրում է «Ժամանակը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին