tesankyun.am-ը գրում է. Վերջին օրերին Վրաստանից Ադրբեջան արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների ներկրման մեծ հերթեր են գոյացել: Պատճառն այն է, որ ապրիլի 1-ից Ադրբեջանում օրենքի ուժ է ստացել այն որոշումը, որ այդ երկիր պետք է ներկրվեն միայն «Եվրո-4» ստանդարտ ունեցող, այսինքն՝ 2005 թվականից ավելի ուշ արտադրված արտասահմանյան արտադրության մեքենաները:
Վրաստանում` Ռուսթավի քաղաքի ավտոշուկայում, մինչեւ 2005 թվականնն արտադրված ավտոմեքենաների գների անկում կլինի, քանի որ ադրբեջանական գնորդներն այլեւս դրանք դրանք ձեռք չեն բերի: Ռուսթավիի ավտոշուկայում արտասահմանյան արտադրության հին ավտոմեքենաների հիմնական գնորդները դառնալու են Հայաստանի հանրապետության քաղաքացիները: Հայաստանը դառնալու է «ինոմարկաների գերեզմանոց»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում