Թարմացված․ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումից հետո տված ճեպազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև նախատեսված է հուլիսին՝ Բրյուսելում։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Կոչ եմ անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։ |
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ։
Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։
«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- բանակցություններից հետո հայտարարել է Շառլ Միշելը։
Ըստ նրա՝ սահմանային խնդիրների շուրջ դիտարկել են առջընթացն ու հաջորդ քայլերը կապված սահմանի դելիմիտացիայի հետ։
Եվրախորհրդի նախագահը երեկ առանձին հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։