▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը 18-րդն է, Ադրբեջանը 2-րդն, իսկ Եվրատեսիլը եկող տարի կկայանա Դանիայում

Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած  «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը, որ  եզրափակչում  հանդես եկավ 12-րդ համարի ներքո գրավեց 18-րդ տեղը:

Առաջին տեղում Դանիան  է:

Ադրբեջանը 2-րդ հորիզոնականում է:

«Դորիանս» -ը եվրատեսիլյան բեմում կատարեց Lonely Planet երգը, որի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, իսկ երաժշտության համահեղինակը Բլեք Սաբաթ աշխարհահռչակ խմբի կիթառահար  Թոնի Այովան:

Հիշեցնենք, որ «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը երկրորդ կիսաեզրափակչից հետո կայացած ասուլիսում նշել էր. «Մենք, իրոք, զարմացած ենք: Իհարկե, մենք սպասումներ ունեինք, բայց միակ կարևոր բանն այն է, որ մենք դա արեցինք»:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում  ելույթ  ունենացան 26 երկրի ներկայացուցիչ:


1. Ֆրանսիա
2. Լիտվա
3. Մոլդովա
4. Ֆինլանդիա
5. Իսպանիա
6. Բելգիա
7. Էստոնիա
8. Բելառուս
9. Մալթա
10. Ռուսաստան
11. Գերմանիա
12. Հայաստան
13. Նիդեռլանդներ
14. Ռումինիա
15. Միացյալ Թագավորություն
16. Շվեդիա
17. Հունգարիա
18. Դանիա
19. Իսլանդիա
20. Ադրբեջան
21. Հունաստան
22. Ուկրաինա
23. Իտալիա
24. Նորվեգիա
25. Վրաստան
26. Իռլանդիա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին