▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան կժամանեն Google-ի, Facebook-ի և Amazon-ի ղեկավարները

Հայաստանի հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում տեղի ունեցած «Թվային օրակարգ 2.0.Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը» համաժողովի ընացքում ելույթ ունենալով՝ ներկաներին հրավիրել է հոկտեմբերին Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին։

 

 

 

Համագումարին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են  Google, Amazon, Facebook ընկերությունների ղեկավարները։  Հայաստանի փոխվարչապետը վստահ է, որ այդ համագումարը «հետաքրքիր հարթակ կդառնա կարծիքների փոխանակման համար» թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։

Հիշեցնենք, որ Երևանում  WCIT 2019-ը տեղի կունենա հոկտեմբերի 6-9–ը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին