▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու:

«ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են ՄիացյալՆահանգներ և փորձել օրինականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն ձեռք բերելով:

Ինչպես հայտնի է, ամերիկյան իշխանությունները չափազաց դաժան են վարվում ինչպես ապօրինի կապիտալի, այնպես էլ դրա սեփականատերերի հետ»,- գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին