▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաշատ Լիոնում SOAD-ի համերգի տոմսերը սպառվել են երկու օրում

Այսօր Երևանի ժամանակով 21:00-ին լեգենդար «System of a Down» խումբը Wake Up The Souls Tour համերգային մեծ շրջագայության շրջանակներում համերգով է հանդես գալու Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Տեղեկացնենք, որ հայաշատ Լիոնը ֆրանսիական միակ քաղաքն է, որտեղ հանդես է գալու SOAD-ը:

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից Asekose.am-ին հայտնեցին, որ համերգի բոլոր 16.000 տոմսերը սպառվել են ընդամենը երկու օրում:

Հիշեցնենք, որ «System of a Down» խումբը համերգով հանդես կգա նաև Երևանում, որը տեղի կունենա Հանրապատեության հրապարակում՝ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին: Նշենք, որ Wake Up The Souls Tour համերգային մեծ շրջագայությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Կարդացեք նաև՝ «System Of A Down»-ի երևանյան համերգի մուտքը՝ միայն Վազգեն Սարգսյան փողոցից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին