▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զույգի` հոլիվուդյան քրեական ֆիլմ հիշեցնող ռոմանտիկ սիրո պատմությունը

 

Wedding.am-ը գրում է, որ այս հայ զույգի սիրո պատմությունը կարծես փոքրիկ գեղարվեստական ֆիլմ լինի, և հինգուկես րոպեի մեջ ամփոփված է իսկապես հոլիվուդյան ֆիլմի սցենար հիշեցնող սիրո անսահման գեղեցիկ պատմություն: Յուրաքանչյուր կադրը ստիպում է շունչը պահած սպասել հաջորդին, որպեսզի տեսնենք, թե ինչպես զարգացավ Արաբո և Թամարա զույգի սիրո հրաշք պատմությունը:

Ինչպես հայտնի ֆիլմերում, Արաբոն փախչում էր ոստիկանների հետապնդումից:

Վիրավորվելով ոստիկանի կրակոցից` նա հասկանում է, որ իր միակ փրկությունը թաքստոց գտնելն է: Եվ նա ներխուժում է առաջին պատահած տունը, սակայն նրա առջև դուրս է գալիս Նա... խոստանալով, որ ոչ մի վնաս չի հասցնի օգնություն է խնդրում անծանոթ գեղեցկուհուց... և անմոռաց սիրահարվում նրան...

Եվ ինչպես սիրո մասին բոլոր ֆիլմերում, նրանք նույնպես դարձան երջանիկ հերոսներ` կարողանալով միավորել միմյանց սերն ու հոգիները: Անծանոթ և վիրավոր երիտասարդը նույնպես տպավորվել էր Թամարայի մոտ և դարձել նրա մտքերի:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին