Հայ զբոսաշրջիկները հուզվել են, երբ Սասունի Հաթնի գյուղում նրանց հայերեն են ողջունել։ Հիշեցնենք, որ , ըստ պատմաբանների, Թուրքիայում բնակվում է խորհրդավոր փոքրամասնություն, որին անվանում են «ծպտյալ հայեր»: Նրանք արդեն մեկ հարյուրամյակից ավելի է, ինչ թաքնված են: Արտաքին աշխարհում՝ թուրքեր են կամ քրդեր, սակայն ծպտյալ հայերն իրականում 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հետնորդներն են, որոնք մնացել են Արևմտյան Հայաստանում՝ բռնի կերպով իսլամ ընդունելուց հետո:
Տեսանյութը՝ Սուսաննա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից