Azatutyun.am-ը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Հրաչյա Հարությունյանի ընտանիքին է այցելել ներկայանալ չցանկացող մի անձ, ով նրանց է փոխանցել գերեզմանաքարի համար նախատեսված 400 հազար դրամը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է վարորդի դուստրը`Լիլիթ Հարությունյանը:
Հրաչյա Հարությունյանը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի մեկ տարի առաջ բանակում մահացած որդու շիրմաքարի համար գումար վաստակի:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է երթևեկության կանոնները խախտելու մեջ, որի հետևանքով Մոսկվայի մերձակայքում տեղի էր ունեցել վթար` 18 մարդկային զոհով: