Pastinfo.am-ը գրում է, որ դավաճանության թեմայի շուրջ վիճաբանության արդյունքում կնոջը խեղդամահ արած 28-ամյա տղամարդու, պայմանագրային զինծառայողի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան:
Ըստ գործի նյութերի՝ տավուշցի տղամարդը հին տոմարով Նոր տարին՝ 2014թ. հունվարի 13-ին, նշել է կնոջ հետ վիճաբանությամբ, որն ավարտվել է սպանությամբ։
Իր տան ննջասենյակում՝ ժամը 07:00-ի սահմաններում, ամուսինը վիճել է կնոջ հետ՝ այլ տղամարդկանց հետ իրեն դավաճանելու թեմայի շուրջ, որի ընթացքում ննջասենյակի մահճակալի վրա սպանել է վերջինիս` երկու ձեռքերով պարանոցի շրջանում սեղմելով շնչահեղձ անելու միջոցով:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում