Ռուսական Կուլտուրա հեռուստաընկերությամբ մեկնարկել է «Մեծ օպերա»/"Большая опера"/ նախագիծը, որի ամենաերիտասարդ մասնակիցը` 22-ամյա տենոր Արսեն Ստեփանյանն է, ով սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում:
Հեռուստանախագծի առաջին փուլը` 16 մասնակիցներից, որոնք ներկայացրել են Ռուսաստանն ու նախկին Խորհրդային Միության երկրները, միայն ութն են հաղթահարել, որոնց մեջ նաև Արսեն Ստեփանյանը, որի ելույթը բարձր են գնահատել ոչ միայն ժյուրին, այլև հանդիսատեսն ու միլիոնավոր հեռուստադիտողները:
«Մեծ օպերա»/"Большая опера"/ հեռուստանախագծի նորություններին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ: