▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ» ռուսամետների դատողությունը

Մերն իսկապես «ուրիշ» է: Եկել հասել ենք 21-րդ դար, բայց մեր մտածողությունը շարունակում է մնալ պատմության խորխորատներում ձեւավորված զավեշտաողբերգական ուղեգծի տիրույթում: Այդ ուղեգիծը արձանագրում է, որ մենք՝ հայերս, որպես ժողովուրդ, մեզ չենք հավատում, մեր ուժերին չենք հավատում եւ վստահություն չունենք նույնիսկ միմյանց հանդեպ: Բանը հասել է նույնիսկ նրան, որ ղարաբաղյան հաղթանակը, որը բոլորի աչքի առջեւ իրագործեցին բացառապես հայկական զինված ուժերը, այսօր ռուսամետ «հայերի» հատվածը վերագրում է ռուսներին: Սրանով այս «հայ» ռուսամետները փաստորեն միացել են գլխովին պարտություն կրած ադրբեջանցիների «պատիվը» փրկել փորձող այն պնդմանը, թե իբր ղարաբաղյան պատերազմում իրենց հաղթել են ո՛չ թե հայերը, այլ՝ ռուսները:

Երջանիկ Աբգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին