▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ռեփերը զոհվել է ավտովթարի հետեւանքով

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ երաժիշտ Եվգենի Մելքոնյանը` ռեփեր Jenee-ն, ով համագործակցում էր ռուս հայտնի ռեփեր Տիմատիի հետ, զոհվել է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:

BMW X5 եւ Ford մակնիշի ավտոմեքենաներն այսօր առավոտյան բախվել են Մոսկվայի Անդրոպովի պողոտայում: Ավտոմեքենաներում 9 մարդ է գտնվել: Ըստ նախնական տեղեկությունների, BMW-ի վարորդը գերազանցել է արագությունը եւ դուրս եկել հանդիպակած գոտի` բախվելով Ford-ին:

2 ավտոմեքենայի վարորդները տեղում զոհվել են, եւս 7 ուղեւոր`այդ թվում 15-ամյա 2 աղջիկ, գտնվում են ծանր վիճակում:

BMW X5 ղեկին եղել է 23-ամյա Եվգենի Մելքոնյանը, ավելի հայտնի Jenee անունով: Զոհված երգիչը հանրահայտ էր դարձել "Давай, до свиданья" երգի կատարումից հետո:

Հայտնի է, որ վթարին նախորդող գիշերը տեղի է ունեցել Jenee-ի համերգը, և վերադարձի ճանապարհին էլ հենց տեղի է ունեցել դժբախտ պատահարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին