▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ռեժիսորի ֆիլմը` 50 միլիոն դոլարով և հոլիվուդյան դերասաններով

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք այն մասին, որ հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը պատրաստվում է նկարահանվել հայտնի հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի` «Ինչ են ուզում տղամարդիկ» կատակերգության 2-րդ մասում: Իսկ այժմ էլ ըստ ռուսական ԶԼՄ-երի հաղորդմամբ` Սարիկ Անդրեասյանը մտադրություն ունի հոլիվուդյան մի շարք դերասանների մասնակցությամբ ֆիլմ նկարահանել, որի բյուջեն կկազմի 40-50 միլիոն դոլար:

«Դա բլոքբասթեր կլինի, անգամ կարող եմ ասել «ռուսական ֆիլմ», բայց հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ»,-պատմել է Սարիկ Անդրեասյանը։

Նշենք սակայն, որ այն դերասանների անունները, որոնց հետ այժմ բանակացություններ են ընթանում, դեռևս հայտնի չեն:

«Պետք է այնպիսի ֆիլմ ստեղծել, որն արտահանելու հնարավորություն կունենա. ահա հենց սրան էլ մենք ձգտում ենք»,- նշել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին