▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ռազմագերու խոսքն ադրբեջանական հոլովակում աղավաղված է

Մինչ համապատասխան մարմինները զբաղվում են Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնված Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու բանակցություններով, լրատվամիջոցներում և համացանցում ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին վերջինիս «տված հարցազրույցը»:
Տեսանյութի դիտումից ու դրա թարգմանությունից հետո ակհայտ է դառնում, որ բացի նրանից, որ ողջ հարցազրույցը զուգորդվում է ադրբեջանցի լրագրողի` անհայտ փաստերից բխող մեկնաբանություններով, հայ զինծառայողի խոսքերն էլ աղավաղված են:
Տեսանյութում ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե հայկական դիրքի հենակետի պատասխանատուն վերջինիս ուղարկել է ջուր բերելու, իսկ Հ. Ինջիղուլյանը պատասխանել է, թե «հոգնած է ու ջրի կգնա ավելի ուշ»: Դա հանգեցրել է կոնֆլիկտի, ինչի պատճառով «հայ զինծառայողը լքել է մարտական դիրքն ու հատել շփման գիծը:
Ընդ որում` հայ զինծառայողի խոսքերից անհնար է նման եզրակացություն անել, թե այդ միջադեպից հետո հայ զինծառայողը որոշել է հատել շփման գիծը: Զինծառայողի խոսքն ընդհատվում է մեկնաբանություններով, որտեղ լրագրողը, իբրև թե, ներկայացնելով զինծառայողի խոսքը նշում է, որ «զինծառայողը չդիմանալով վիրավորանքներին, որոշել է հատել շփման գիծը»:

Այնինչ տեսանյութի թարգմանությունը պարզորոշ ցույց է տալիս, որ զինծառայողը, անդրադառնալով իր ու իր հրամանատարի` ջրի գնալու հետ կապված կոնֆլիկտին, նշում է. «Ի վերջո, ես էլ ճարս կտրած գնացի ջրի», այսինքն` ոչ մի խոսք շփման գիծն ինքնակամ հատելու մտադրության մասին:
Ի դեպ, հարցազրույցի ընթացքում զինծառայողի խոսքն անընդհատ ընդհատվում էր ադրբեջանական կողմի մեկնաբանմություններով:
Միաժամանակ պետք է փաստել, որ տեսանյութում ադրբեջանցի լրագրողի արտահայտած մեկնաբանությունների տրամաբանությունը հակասում է
ավելի վաղ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովի այն հայտարարությանը, թե` «Ճշտվել է, որ գերին մոլորվել է և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։
Այսինքն` ադրբեջանական կողմն արդեն իսկ հաստատել է, որ հայ զինծառայողը Ադրբեջանի կողմից պահպանվող տարածքում է հայտնվել մոլորվելու հետևանքով:

Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին