▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ քահանան սուրճի մրուրով գուշակությու՞ն է անում

Asekose.am-ը նամակ է ստացել, որը  ներկայացնում ենք ստորև`  առանց խմբագրման և դասական ուղղագրությամբ:

 

Գարեգին Ներսիսյանի գործունեության  «շնորհիվ» մի ամբողջ ժողովուրդ հեռանում է եկեղեցուց և հավատից

 

Ես աշխարհիկ, բայց քրիստոնեայ հաւատացեալ եմ: Մոլեռանդ չէմ: Դժբախտաբար, աշխատանքիս բնոյթի համեմատ` յաճախ նոյնիսկ կիրակնօրեայ պատարագին մասնակցել չեմ կարողանում: Սակայն անկարելի է չնկատել, թէ Գարեգին Ներսիսեանի ամբողջ գործունէութեան ու վարքի «շնորհիւ» մի ամբողջ ժողովուրդ հեռանում է ոչ միայն եկեղեցուց, ոչ միայն հեռանում է հաւատից, այլ կարծես հասել է ինքնասպանութեան մի այնպիսի կէտի, երբ բոլորովին անաստուած դառնալով` կորցնում է բարոյական իր չափանիշներն ու ազգային էութիւնը: Որովհետեւ որքան էլ «հեթանոսները» պնդեն թէ մինչ քրիստոնէական շրջանին հայը ազգային մշակոյթ է ունեցել, միեւնոյն է՝ազգային մեր մշակոյթն ու էութիւնը կայացել են հէնց քրիստոնէութեան շնորհիւ:

Եկեղեցու մէջ այսօր կատարուող ապիկարութիւնները աշխարհիկ իշխանութիւնների հետ միասնաբար, հային հեռացնում է իր երկրից ու բնոյթից: Վերջերս Մոսկուայի մէջ, Գարեգին Ներսիսեանի եղբայրը` Եզրաս Ներսիսեանը կարգադրել է Տէր Մարտիրոս քահանայի տասնամեայ որդուն թոյլ չտալ բարձրանալ սուրբ Խորան պատարագին մասնակցելու, անկասկած հոր վրէժն առնելու համար երեխայից եւ որպէս բացատրութիւն էլ մի անհեթեթ բան ասել:  Փաստօրէն, Ներսիսեան ընտանիքը ոչ միայն եկեղեցու կանոնակարգին չենթարկուելով յանդգնում է կարգազուրկ անել ազնիւ հոգեւորականներին, ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականների փոխարէն հիմնականին անհաւատ ու կամակատար կղերականներով է իրեն շրջապատել, այլ սոսկալի վտանգ է ներկայացնում եկող սերունդներին:

Ես նոյնիսկ այն տպաւորութիւնն ունեմ, թէ Գարեգին Ներսիսեանը յատուկ ծրագիր է կատարում վերջնականապէս հային իր հաւատից ու եկեղեցուց կտրելու նպատակով: Որովհետեւ ոչ միայն իր մերձաւորների հետ միասին Հոր Տունը վաճառատուն է սարքել ու ամենացոփ կեանքով է ապրում, այլ հետեւողականօրէն վարկաբեկում է հայի հաւատն ուեկեղեցին: Եւ այսօր ստեղծուել է մի այնպիսի կացութիւն, որ հայը կամ հեռանում է իր եկեղեցուց եւ կամ մոլեռանդ դարձած ոչ թէ իր հաւատն է պաշտպանում, այլ ապիկար հոգեւորական պարագլուխներին:

Մերձաւորներով ոչ թէ հոգեւոր ու ոգեղէն, ազգային ու ազատագրական հիմնական խնդիրն է լուծում, այլ բառի բուն իմաստով «բախտագուշակ» կղերով փորձում է ապականել եկեղեցին ու հաւատը: Տեսնուա՞ծ բան է, որ քահանան սրճի մրուրով գուշակութիւն անի: Բայց բանից պարզւում է որ սա ե՛ւս դարձել է Ներսիսեանի անձնական սպասաւորների գործունէութեան մի ոլորտ: Այսինքն Յիսուսի վարդապետութիւնը, հայոց լեզու, պատմութիւն ու մշակոյթ ուսուցանելու փոխարէն, կղերականներն այսօր զբաղուած են «ժաքուզիներով» շքեղ ու ցոփ իրենց կեանքն ապահովելով բնականաբար աշխարհիկ իշխանութիւնների հետ համագործակցելով: Համագործակցութեան հարթութիւնները տարատեսակ են, բայց դրանցից որեւէ մէկը քրիստոնէական համարել հնարաւոր չէ:

Օրակարգային անհրաժեշտութիւն է դարձել իր սեփական քմահաճութեամբ իրական հոգեւորականներին կարգազուրկ անող, կամ աներեւակայելի միջավայր ստեղծելով նրանց եկեղեցուց հեռացնելով, ցոփ ու շուայտ կեանքի սիրահար Գարեգին Ներսիսեանին բանադրելու խնդիրը: Եւ այս խնդիրը պէտք է լուծեն նոյնիսկ կարգազուրկ կամ եկեղեցուց հեռացած Եպիսկոպոսաց դասն ու Տիրոջ սիրուն նուիրուած վարդապետերն ու քահանաները: Իսկ մենք որպէս մեր ազգային ինքնութիւնը կարեւորող ու դա պահպանող ժողովուրդ՝ պարտաւոր ենք զօրակցել մեր հոգեւոր հովիւներին:

Վասն Հաւատի

Վասն Հայրենեաց եւ Ազատութեան

 

Հեղինակ` 

Լիլիթ Սիմոնեան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին