▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մարկետոլոգին վստահել են ամերիկյան հայտնի ընկերության մարկեթինգի բաժնի ստեղծումը

Հայ մարկետոլոգին վստահել են ամերիկյան հայտնի ընկերության մարկեթինգի բաժնի ստեղծումը

Մեր հայրենակիցները տարիներ ի վեր աշխարհի տարբեր անկյուններում ու գրեթե բոլոր ոլորտներում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում։

Իհարկե, ունենք հայրենակիցներ, որոնց անունով են ճանաչում մեզ ու մեր երկիրը, հայրենակիցներ, ովքեր հայի համար հպարտություն են, Հայաստանի ու հայի փիառ էտալոնները։

Մենք ունենք հայրենակիցներ, որոնց հայ լինելու շնորհիվ բազմաթիվ օտարերկրացիներ ամեն ինչ անում են, որ գեթ մեկ անգամ տեսնեն այն երկիրը, որտեղից է ծնունդով այս կամ այն հանյտի հայը։

Միևնույն ժամանակ ստվերում են մնում հայեր, որոնք իրենց ոչ մեծ, բայց հստակ ներդրումն են ունենում մեր երկրի անունը, կամ հայի պատիվը բարձր պահելու գործում։ Հայեր, ովքեր ամեն կերպ փորձում են արտասահմանում տարբեր հաջողությունների հասնել։

Բնականաբար, նրանց ավանդու ու կատարած աշխատանքը համեմատած մեր լեգենդների չնչին են, բայց նրանք իրենց կարևոր ներդրումն են ունենում հայի կերպարի զարգացման գործում։

Նմանատիպ հայերից է նաև Բերքլիի համալսարանը գերազանցությամբ ավարտած Մարինա Չիլինգարյանը, ում վստահել են ամերկյան հայտնի NoGood ըներությունում ստեղծել նոր մարքենթինգի բաժին, որը պատասխանատու կլինի ընկերության պատվիրատուների սոցիալական ցանցերի զարգացման ու աճի համար։

Մարինայի թիմն արագ մեծանում է և այս պահին ընդգրկում է 500-ից ավել կոնտենտ ստեղծողների թիմ ամբողջ աշխարհում, ովքեր թե՛ խորհրդատվության, թե՛ մտքերի գեներացնելով, օգնում են պատվիրատուներին ստեղծել իրենց բիզնեսին համահունչ բովանդակություն սոցիալական ցանցերում։

Մարինան մեր հետ զրույցում խոստովանել է, որ իր նպատակն է ամեն ինչ անել, որ կարողանա իր թիմի միջոցով ապահովել Հայաստանում գտնվող բիզնեսի և բովանդակություն ստեղծող միջազգաին թիմի համագործակցությունը, ինչպես նաև Մարինան փորձում է Հայաստանի տաղանդավոր մասնագետներին ներգրավել իր թիմ։

Աշխարհով մեկ բազմաթիվ են այդպիսի հայեր, որոնք փոքր, բայց իրեց ուժերի ամենամեծ չափով փորձում են իրենց ուրույն տեղը գրավեն աշխարհում և շատերին տեսանելի դարձնեն հայի դրական կերպարը։

 

Հեղինակ՝ Սահակ Լևոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին