Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում Ռիո Դե Ժանեյրոյում կայացած օլիմպիադայից լուսանկար է հրապարակել` գրելով հետևայալը.
«Հայ լինելն ինձ համար վսեմություն է։ Պաշտում եմ կրոնս, ժողովրդիս ու երկիրս»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ռիոյում Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից ակնհայտ կողմնակալ մրցավարության պատճառով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ էր, իսկ Միհրանի մրցակիցը սերբ Դավոր Շտեֆանեկն էր: Մենամարտի ընթացքում Միհրանը շարունակ ակտիվություն էր ցուցաբերում, սակայն հանիրավի պատժվեց «պասիվության» պատճառով